Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Մեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է. Կիրանցի բնակիչ. «Հրապարակ»

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը երեկ մեզ փոխանցեց, որ կառավարության իրականացրած սահմանազատման հետեւանքով թե՛ ռազմավարական բարձունքներ են անցել Ադրբեջանին, եւ գյուղը վերցվելու է դիտարկման ներքո, թե՛ բնակիչների անշարժ գույք։ «Այս պահի դրությամբ՝ երկու տուն է անցնում ադրբեջանցիներին, երկու խանութ, հեկտարներով այգիներ, արտեր, գյուղի դպրոցն իրենց գծած սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվելու: Սա՝ նախնական հաշվարկով, վերջնական սահմանագծումից հետո կարող է ավելի վատ պատկեր լինել։ Մեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է, այսինքն՝ այն, ինչ նախապես հայտարարել էին, արեցին, ոչինչ էլ չի փոխվել։ Կամ ասում են՝ երկու-երեք ամսում կամուրջ կսարքենք, դա անհնար է, տարիներ է տեւում մի կամուրջ վերանորոգելը»,- տարակուսանք հայտնեց Գոհար Վարդանյանը: Փաշինյանի աչքալուսանքի մասին էլ ասաց․ «Իր ասած այդ 25 հեկտարը մեր վերահսկողության տակ գտնվող հողեր են, որոնք գյուղացիների անվտանգության համար պաշտպանության նախարարությունը տարիներ առաջ ականապատել է, հիմա որ ասում են` դա մեզ է անցնում, պարզապես դրա մի հատվածն են սահմանել, մի մասը, ասում են` ականազերծեք, օգտագործեք։

Դա մեր դիրքերի հատվածն է, աբսուրդի ժանրից։ Այսինքն, մեր վարելահողերը` բնակավայրերին մոտիկ, տալիս են թուրքին, մեզ ասում են` գնացեք դա օգտագործեք։ Գյուղացին համաձայն է դա տալ, միայն թե չմտնեն գյուղ, չմոտենան, դպրոցից հեռու լինեն»։ Կառավարությունը նաեւ պատրաստակամություն է հայտնում փոխհատուցել գյուղացիներին․ Գոհար Վարդանյանն ասում է՝ մենք «հող ծախող» չենք, մեզ պետք չի փոխհատուցում, մենք ուզում ենք հայրենի հողում անվտանգ ապրել։ Եվ, ի վերջո, ինչո՞ւ հենց այդ քարտեզով, Հայաստանի կառավարությունը պատասխանում է, որ դա է ԽՍՀՄ ամենավերջին՝ իրավական ուժ ունեցող քարտեզը։ Հարց է առաջանում․ այդ դեպքում ինչո՞ւ գործընթացի սկզբից կամ գոնե կեսից չէր հայտարարվում, որ Տավուշում «սյուների» տեղադրումն իրականացվում է հենց այդ քարտեզով: Հարցերին, թե ինչ հիմքով է իրականացվում սահմանազատումը, պաշտոնական պատասխան էր տրվում միայն Ալմա-Աթայի հռչակագրի մասին, որտեղ, սակայն, չկա որեւէ կոնկրետություն, ավելին՝ անցած շաբաթներին ընդդիմադիրները կառավարությանը հուշում-հորդորում էին՝ առաջնորդվել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի քարտեզներով. սովետական շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած սահմանային վերջին ճշգրտմամբ (1988թ.) Բաղանիսին ու Ոսկեպարին լրացուցիչ տարածքներ են տրվել: Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահման է գծում, այլ «վերարտադրում» է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը: Այս հենքով, իբրեւ թե կատարվել է դելիմիտացիա Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում: