Մենք պատրաստ ենք Ղարաբաղում գյուղատնտեսական քաղաք կառուցել. Լուկաշենկո
Ղարաբաղում մենք պատրաստ ենք բելառուսական փորձի հիման վրա կառուցել գյուղատնտեսական քաղաք:
Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում։
«Այդ հողերի վրա մենք նախ կկառուցենք գյուղատնտեսական քաղաք՝ շատ աշխատատեղերով։ Նայեք, եթե դա ձեզ հարմար է, մենք դա կանենք: Մենք պատրաստ ենք այնտեղ ստեղծել ձեզ համար տներ: Փայտով, որը կառուցում ենք մեզ մոտ՝ Բելառուսում: Եթե դա ձեզ հարմար է, մենք պատրաստ ենք մատակարարել անհրաժեշտ ամեն բան և կառուցել: Մենք շատ մեծ ծրագիր ունենք և մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,-նշել է Լուկաշենկոն: