ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները կամաց-կամաց մոտենում են Ուկրաինա իրենց զինուժը ուղարկելու որոշմանը:
Դրանք կօգտագործվեն ուկրաինական ուժերին մարզելու համար։ Այս քայլը կարող է Արևմուտքին էլ ավելի ներքաշել ռազմական հակամարտության մեջ, գրում է The New York Times-ը։
Լրագրողները գրում են, որ Ուկրաինան չունի բավարար ուժ զորքեր պատրաստելու համար, իսկ մարտադաշտում իրավիճակը սրվել է ռուսական հարձակման պատճառով։ Այսպիսով, ուկրաինացի պաշտոնյաները խնդրել են իրենց ամերիկացի և ՆԱՏՕ-ի գործընկերներին օգնել 150,000 զինվորների վերապատրաստման հարցում:
ԱՄՆ-ը պաշտոնապես չի աջակցել այս գաղափարին, սակայն ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունն այս գործընթացն անխուսափելի է համարում։