Ղրիմում պայթյուններ են որոտացել
Սևաստոպոլի շրջանում մայիսի 17-ի գիշերը պայթյուններ են հնչել, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով միացել է ՀՕՊ համակարգը:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները և տեղական Telegram ալիքները։
Նշվում է, որ քաղաքում լսվել են կրակոցների ու պայթյունների ձայներ։ Քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ Սևաստոպոլը հետ է մղում անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Ներկայումս մի քանի օբյեկտներ արդեն ոչնչացվել են, քաղաքացիական ենթակառուցվածքները վնասներ չեն կրել:
Wind Telegram ալիքը գրում է Բալակլավա քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին ևս։