Մենք փոխհատուցում չենք ուզում․ մենք չենք ծախվում, էդ փողը մեզ պետք չի․ Կիրանցի բնակիչների տներն անցել են Ադրբեջանի տարածք (տեսանյութ)
Կիրանցի բնակիչները, որոնց տները կանցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, առավոտյան եկել են գյուղապետարան։ Նրանք վրդովված են ՀՀ կառավարության որոշումից և ասում են, որ փոխհատուցման կարիք չունեն։
«Մենք չենք վաճառվում, մեր հողերը չենք վաճառում»,- ասաց տեղի բնակիչներից մեկը։