Կառավարության կազմում պաշտոնապես եղան վերադասավորումներ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն ճշմարիտյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Այդ մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով`Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների: Նույն հրամանագրով ՀՀ նախագահը հանձնարարել է ՀՀ կառավարությանը մեկամսյա ժամկետում ընդունել այդ հրամանագրից բխող համապատ ասխան որոշումներ: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Մեկ այլ հրամանագրով էլ` Դավիթ Լոքյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից, Լևոն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար: