Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր «ճանապարհային քարտեզը», որն իբր ներկայացնում էր ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիները։ Ու ամենակարևոր անելիքների 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին։ Բայց համանախագահության հովանու ներքո այդպես էլ բանակցային գործընթացը չվերականգնվեց՝ չնայած Հայաստանի իշխանությունները փորձում էին ցույց տալ, թե հատուկ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ։ Երբ Ադրբեջանը ներկայացրեց Հայաստանի հետ բանակցությունների համար առաջնահերթություն հանդիսացող 5 կետը, հայկական կողմն էլ 6 սկզբունք ներկայացրեց, որի 6-րդ կետում նշվում էր բանակցությունների կազմակերպման համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմելու մասին։

Բայց ժամանակի ընթացքում հայկական կողմը ոչինչ չձեռնարկեց, որ բանակցային գործընթացը տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները ներգրավվեցին Ադրբեջանի հետ առցանց բանակցությունների մեջ։ Իսկ հետո Ադրբեջանը պահանջեց, որ երկու երկրների միջև բանակցությունները ընթանան առանց միջնորդների՝ երկկողմ ձևաչափով։ Ու, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի այդ պահանջը ևս կատարվում է։ Ի՞նչ է դա նշանակում այն պարագայում, երբ Հայաստանը բանակցություններում ներկայացնում է պարտված ղեկավար: Դա նշանակում է, որ Բաքուն ինչպես ուզի, կարող է այնպես էլ իրեն պահել, անընդհատ պահանջներ ներկայացնել, սանձարձակություն դրսևորել և այլն։ Բայց փոխանակ հանդիպումներ կազմակերպելու համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, ներկայացնելու իրավիճակը և փորձելու նրանց ներգրավել պրոցեսում, Փաշինյանն անընդհատ այն թեզն է առաջ մղում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև հակասություններ կան, դրա համար էլ չի ստացվում վերականգնել բանակցային ձևաչափը։

Այդ դեպքում կարելի էր գոնե յուրաքանչյուր կողմի հետ առանձին աշխատել։ Իհարկե, այնպես չէ, որ նախկինում մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից էլ՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև հակասություններ չեն եղել, բայց ՄԽ համանախագահության այս ինստիտուտը տարիներ շարունակ գործել է։ Ավելին, սա այն եզակի հարթակներից է, որտեղ Արևմուտքը և ՌԴ-ն միասնական ձևաչափով են հանդես եկել։ Նույնը կարող է լինել հիմա, ու որքան էլ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված լինեն, որոշակի հարցեր կան, որոնց շուրջ այս կողմերը համագործակցում են։ Ի՞նչ ունենք այսօր: Իսկ ունենք այն, որ արդեն Ալիևն ու Բայրամովը նոր պահանջ են առաջ քաշում, այն է՝ հայկական կողմը պետք է հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտից, ու Հայաստանից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա այս հայտարարություններին։ Իսկ այս ինստիտուտի լուծարումը նշանակում է, որ վերջնականապես միջազգային հարթակում փակվում է Արցախի հարցը, որի կարգավորման մանդատը տրված էր Մինսկի խմբին։

Եթե թեման նորից միջազգայնացվի, ապա Ադրբեջանը Արցախի հարցում ճնշման տակ է հայտնվելու, դրա համար էլ Բաքուն որոշել է՝ քանի դեռ ՀՀ իշխանությունները զիջում են ամեն ինչ, սա էլ կզիջեն ու խաչ կքաշեն Արցախի հարցի վրա։ Ալիևը անթաքույց ցույց է տալիս, որ Հայաստանի հետ կնքվելիք հաշտության պայմանագիրն իր համար կարող է լինել ընդամենը հերթական թղթի կտորը։ Իսկ որպեսզի Ադրբեջանի անհագուրդ հավակնությունները զսպվեն ու ձեռք բերված պայմանավորվածություններն ու պայմանագրերը քիչ թե շատ գործեն, անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ։ Երաշխիքների համար էլ անհրաժեշտ են երաշխավորներ։ Իսկ Արցախի հարցը լուծված չէ, Արցախը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, ու գոնե հաջորդ իշխանությունները այս ուղերձը պետք է հասցնեն միջազգային հանրությանը։ Եվ մեր խնդիրն է, որ այս իրողությունն առաջինն արձանագրեն Մինսկի խմբի համանախագահող երկրները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: