Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Տրուֆալդինոն Հայաստանից կամ աղքատիկ գավառական. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո Նիկոլ Փաշինյանն «արագի մեջ» մեկնեց Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի ժողովրդավարության գագաթաժողովին և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը: Բացի պաշտոնական մի քանի հանդիպումներից, Կոպենհագենում տեղի ունեցավ նաև մի ուշագրավ «հարցուպատասխան»: Գագաթաժողովի վարողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է. «Եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ»:

«Այս»,- իբր կատակով պատասխանել է Փաշինյանը: Իրականում, ըստ շատ փորձագետների, ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը: Մոսկվա այցելելուց և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո նման «հարցուպատասխան» պետք է հնչեր, ընդ որում՝ որևէ արևմտյան միջոցառման ժամանակ: Մյուս կողմից՝ սա հիանալի հնարավորություն է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի համար՝ «բաց ճակատով» հաշվետու լինել արևմտյան իր գործընկերների առջև՝ Հայաստանի ու Փաշինյանի մասով: Բանն այն է, որ Ռասմուսենը Արևմուտքի կողմից Հայաստանի «նայողն» է: Միևնույն ժամանակ նա Alliance of Democracies-ի հիմնադիրն է, որն էլ կազմակերպել է կոպենհագենյան նշյալ գագաթաժողովը:

Արտաքուստ չափից ավելի անտրամաբանական է թվում, որ նույն քաղաքական գործիչը կարող է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում նախագահել ԵԱՏՄ նիստը և մասնակցել նման համաժողովի ու նման հայտարարություն անել: Բայց սա Նիկոլ Փաշինյանն է, որի գործողություններում տրամաբանություն գտնելը վաղուց անլուրջ զբաղմունք է:

Ավելի մեծահասակները կհիշեն. ժամանակին մի հիանալի ֆիլմ կար՝ «Տրուֆալդինոն Բերգամոյից»: Այս Տրուֆալդինոն աղքատիկ գավառից գալիս է հարուստ Վենետիկ, միաժամանակ ծառայում է երկու տիրոջ, որոնցից մեկը՝ հագուստները փոխած աղջիկ, կարողանում է երկուսից էլ բարձր աշխատավարձ ստանալ: Նիկոլ Փաշինյանը հիմա այդ վիճակում է: Ի վերջո, Տրուֆալդինոն բացահայտվում է իր տերերի կողմից:

Ճիշտ է, ֆիլմում հերոսը վատ վերջաբան չի ունենում, նույնիսկ հաջողացնում է ամուսնանալ, բայց գրեթե մեծամասամբ ֆիլմերի վերջաբանն ու իրական կյանքը արմատապես տարբերվում են: Այնպես որ, վաղ թե ուշ տրուֆալդինոյությունը բացահայտվելու է, ու կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «գցելու»:

Փորձագետները կարծում են, որ Փաշինյանը Դանիայում արդեն մեկին «քցել» է: Մնում է սպասել, թե երբ է «քցելու» «հագուստները փոխած աղջկան», այս դեպքում՝ Արևմուտքին: Ամենավտանգավորը, սակայն, այստեղ այն է, որ երկու «տերերի» զայրույթից կարող են տուժել Հայաստանն ու հայ ժողովուրդը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: