Մոսկվան միլիարդատերերի քանակով աշխարհում գրավել է երրորդ տեղը
Մոսկվան աշխարհում միլիարդատրերի քանակով գրավել է երրորդ տեղը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: 2015թ-ի տվյալներով Մոսկվայում միլիարդատերերի թիվը կրճատվել է 7 մարդով. Այժմ միլիարդատերերը 66-ն են:
Առաջին տեղը գրավում է Պեկինը, այնտեղ միլիարդատերերի քանակն ավելացել է 32-ով, հասել 100 մարդու, երկրորդ տեղում Նյու-Յորքն է. 4 միլիարդատիրոջով աճել է նրանց քանակը, հասել 96-ի: Հոնգկոնգը և Շանհայը զբաղեցնում են չորրորդ և հինգերորդ տեղերը 64 և 50 միլիարդատերերով:
Աշխարհում միլիարդատերերի քանակը 2015թ-ին աճել է 99-ով, հասել 2188 մարդու, որը երկու անգամ ավելի շատ է, քան 2014թ-ին: Նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 7,3 տրիլիոն, ԱՄՆ ՀՆԱ-ի գրեթե կեսը:
Չինաստանում 568 միլիրադատեր կա, իսկ ԱՄՆ-ում` 535, երրորդ տեղում Հնդկաստանն է 111 միլիարդատերով: Ռուսաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը`80 միլիարդատերով: Նրանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 36 տոկսով, կազմել 234 մլրդ դոլար: