Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Դավիթ Հայրապետյան
Առողջապահության նախարարության կողմից Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանի ազատմանն ի պատասխան քաղաքացի Դավիթ Հայրապետյանը սառեցնում է իր դոնորությունը։
Հիշեցնենք, որ տարածված ու Առողջապահության նախարարության կողմից չհերքված լուրեի համաձայն, Դանիեյանին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար։ Ի պատասխան ԱՆ այս քայլի, ազատման դիմում է գրել հայտնի բժիշկ, Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը։