Մարդու իրավունքի պաշտպանության համակարգը վտանգավոր եզրագծին է
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգն ինքնին վտանգված է և պաշտպանության կարիք ունի»,- հրապարակելով 160 երկրների վերաբերյալ տարեկան զեկույցը՝ Լոնդոնում հայտարարել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
«Մարդու իրավունքները բացարձակ անհրաժեշտություն են, հիմնավոր նախադրյալ: Բայց արդեն քամուն են տվել»,- դժգոհել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, 2015-ին 160-ից առնվազն 122 երկրներում պետությունները բռնություններ են գործադրել մարդկանց նկատմամբ: Ըստ Amnesty International-ի, ավելի քան 19 երկրներում արձանագրվել են ռազմական հանցագործություններ՝ կառավարական կամ զինված այլ խմբավորումների գործողությունների հետևանքով: