ԴԱՀԿ մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից
ԴԱՀԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի´ գործընկերներ, կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ որոշել եմ տեղափոխվել այլ աշխատանքի և այսօրվանից Հարկադիր կատարման ծառայությունում չեմ աշխատում։ Շնորհակալ եմ պարոն Պողոսյանին և Ծառայության թիմին այս տարիների համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի´ գործընկերներ, համատեղ աշխատանքի և փոխըմբռնման համար: Կարծում եմ, որ մեր համագործակցությունն ստացվել է և կշարունակի կենսունակ մնալ: Համոզված եմ, որ հետագայում ևս միասին աշխատելու հնարավորություն կունենանք»։