Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները մտել են փակուղի. Կատարի ԱԳՆ ղեկավար
Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դադարեցվել են Ռաֆահում իսրայելական գործողության պատճառով, որտեղ ապաստան են գտել Պաղեստինից տեղահանված բնակիչների մեծ մասը։
Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին, ով միջնորդ է հանդես գալիս Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցություններում։
«Բանակցային գործընթացը, ցավոք, ճիշտ ուղղությամբ չի շարժվել: Այժմ մենք գրեթե լիակատար փակուղային վիճակում ենք: Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Ռաֆահի հետ, մեզ հետ մղեց աշխատանքից»,- ասել է վարչապետը Դոհայում Կատարի տնտեսական համաժողովում։
Նա նաև ասել է, որ Կատարը, չնայած դժվարություններին, շարունակում է միջնորդ լինել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։