Բաքուն է նախաձեռնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը։
Բորգն ասել է, որ Մալթան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացին։
Ալիևն ընդգծել է, որ հենց Բաքուն է նախաձեռնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը և հիմնարար սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանում այդ գործընթացի, խաղաղության պայմանագրի տեքստը նույնպես պատրաստվել և քննարկման է ներկայացվել Ադրբեջանի կողմից։
Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացը ներկայումս շարունակվում է՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու նպատակով։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ԵԱՀԿ շրջանակներում տրանսպորտային հաղորդակցության հարցերի շուրջ։