ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՏԿ նախարար կլինի Դավիթ Լոքյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը, իսկ ԿԳ նախարար՝ Լևոն Մկրտչյանը:
Շիրակի մարզպետը կլինի ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնինը՝ Գագիկ Գյոզալյանը։