ժամը 10-ի դրությամբ 38 մասնակից է բերման ենթարկվել
Առավոտվանից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները Երևանում։
Ցուցարարներն իրազեկման երթ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ մայիսի 9-ից ակցիաներ, հանրահավաքներ ու ցույցեր է անում, պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։
Ժամը 10-ի դրությամբ բողոքի ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։