ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելն առաջիկա օրերին ռազմական գործողություն կսկսի Ռաֆահում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անդամները կարծում են, որ Իսրայելը բավականաչափ ուժեր է հավաքել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի սահմանին՝ առաջիկա օրերին լայնածավալ գործողություն սկսելու համար:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի երկու անանուն պաշտոնյաների:
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի աղբյուրները նշել են, որ Միացյալ Նահանգները դեռևս վստահ չէ՝ Իսրայելը որոշել է Ռաֆահում գործողություն իրականացնել, թե՞ ոչ: