Ամերիկյան ռազմական օգնությունն արդեն Ուկրաինայում է
Ամերիկյան ռազմական օգնությունը, որը հատկացվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված 60,8 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթի շրջանակներում, արդեն գտնվում է Ուկրաինայում:
Այս մասին ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Այս տեխնիկայի մի մասն արդեն մարտադաշտում է։ Դրա մի մասը մարտի դաշտում կհայտնվի այս շաբաթ։ Ես չեմ ուզում ասել, որ միլիարդավոր դոլարների ամբողջ տեխնիկան մարտադաշտում է, սակայն ամեն շաբաթ կտեսնեք մատակարարումներ», - ասել է Սալիվանը:
Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր մատակարարելու ուղղությամբ։