ԱՄՆ Պետդեպարտամենտում խոսել են Սերգեյ Շոյգուին փոխարինելու մասին
Չնայած Ռուսաստանի տնտեսությունում առկա խնդիրներին, կենդանի ուժի, սպառազինության ու տեխնիկայի կորստին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով Կրեմլի որոշումը պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին փոխարինելու մասին։
«Սա հերթական վկայությունն է Պուտինի հուսահատության՝ շարունակելու իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնյան։
Ըստ Պատելի, պատերազմը սպառեց ռուսական տնտեսությունը և հանգեցրեց մեծ կորուստների ռուսական զորքերի շրջանում: ՌԴ նախագահը ցանկացած պահի կարող է դադարեցնել պատերազմը՝ դուրս բերելով զորքերը Ուկրաինայից, ևս մեկ անգամ հայտարարել է Պետդեպարտամենտը։