ԱՄՆ-ում չեն հավատում Իսրայելի լիակատար հաղթանակին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կասկածում է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ներկայիս ռազմավարությունը կբերի տոտալ հաղթանակ։
Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր տեղակալը:
«Իսրայելի առաջնորդները խոսում են մարտի դաշտում ջախջախիչ հաղթանակի մասին: Մենք դա հնարավոր չենք համարում»,-նշել է նա:
Politico-ն նշում է, որ սա Բայդենի վարչակազմի պաշտոնյայի կողմից դեռևս ամենաուժեղ հայտարարությունն է այն մասին, որ Իսրայելը կարող է չկարողանալ հաղթել Համասին: