Կտրուկ սրվել են Թուրքիայի և Բուլղարիայի հարաբերությունները
Թուրքիայի ԱԳՆ պահանջել է Բուլղարիայի հյուպատոսից լքել երկիրը։ Տեղեկացնում է hurrıyetç.com կայքը։
Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել թուրքական կողմին և Սոֆիայում Թուրքիայի դեսպանի ռազմական կցորդին Բուլղարիայում անցանկալի անձ հայտարարել։ Բուլղարական կողմը պահանջել է Թուրքիայից ազատել ռազմական կցորդին իր աշխատանքից։
Դրան ի պատասխան, Թուրքիայի ԱԳՆ-ն որոշում է ընդունել Բուլղարիայի հյուպատոս Զորնիցա Պետրովա Ապոստոլովային վտարել երկրից։
Բուլղարական կողմը Սոֆիայում Թուրքիայի դեսպանի ռազմական կցորդին մեղադրել է Բուլղարիայի ներքին գործերին միջամտելու համար։
Երկու երկրների դեսպանությունների մեղադրվող աշխատակիցներն էլ լքել են իրենց աշխատավայրերը։
Այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում։