Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում, խոսելով 2018-ին Իջևանում անտառահատների բողոքի հետ կապված Փաշինյանի իշխանության արձագանքի մասին, պատմեց, որ այդ ժամանակ «Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց մի խումբ բողոքում է, հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասաց. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»»: Սա Փաշինյանին բնորոշող ամենատիպիկ վկայություններից մեկն է: Տեսնես՝ հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը իր ընկերոջը՝ ՆԳ նախարարին: Այս հարցն առաջին պլան է գալիս սկսյալ դեռ Կիրանցում ոստիկանական «սևաբերետ» ստորաբաժանման դրսևորած բռի վայրագություններից, երբ խաղաղ բնակչության վրա հարձակվելուց հետո նրանք... ողջագուրվում էին միմյանց հետ, ասես՝ մի մե՜ծ սխրանք էին գործել, մի մե՜ծ հաղթանակ էին տարել:

Հիմա Փաշինյանի «ներքին հրահանգի» բովանդակությունը երևում է, օրինակ՝ երեկ «կարմիրասևբերետավոր» ոստիկանների խայտառակ ու մարդատյաց (այս դեպքում՝ հայատյաց) պահվածքով, կանանց, անչափահասների, զոհվածների մայրերի, ընդհանրապես խաղաղ ցուցարարների նկատմամբ թիրախավորված հարձակումներով: Առանձնահատուկ պետք է ընդգծել «բերետավորների» նպատակային թշնամական, ագրեսիվ պահվածքը լրագրողների նկատմամբ, որի հետևանքով վնասվածքներ ստացան մեր երկու գործընկերներ: Ու ինչն է հատկանշական. «բերետավորներն» ու նրանց գլխավորողը այդ ամենը անում էին առանձնահատուկ հաճույքով, այնպիսի պատրաստակամությամբ, որ 1 քաղաքացու ասֆալտին ծեփելու համար միմյանց հերթ չէին տալիս ու իրար էլ էին «հեծնում»:

Վերջում հավելենք, որ երեկ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել մոտ 200 խաղաղ ցուցարար: Ինչպես տեսնում ենք, օր օրի վրա այդ թիվը մեծանում է: Իսկ ինչի՞ մասին է խոսում այդ հանգամանքը: Թե՛ ոստիկանական ուժերի աճող ագրեսիան, թե՛ բերման ենթարկվողների օրավուր աճող թիվը խոսում է առաջին հերթին նրա մասին, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ ծավալներ է ստանում: Դա էլ իր հերթին անհանգստացնում է իշխանություններին, որոնք քաղաքացիների նկատմամբ բռնարարքների են դիմում՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն, իր անձնական շահերից ելնելով, ամեն ինչի պատրաստ է: Նման օրինակների պակաս չկա: Սակայն դա՝ մինչ այն պահը, երբ հանրային պահանջի ծավալներն անկասելի կլինեն: Չհաշված մնացյալ գործոնները...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: