Անկախ «Ռեալի» արդյունքներից Զիդանը կմնա ակումբում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անկախ թիմի արդյունքներից իր պաշտոնին կմնա նաեւ հաջորդ մրցաշրջանում` ինչի մասին տեղեկացնում է «La Sexta»-ն:
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ֆրանսիացի մասնագետին ժամանակ տալ, որպեսզի նա կարողանա իրացնել իր բոլոր գաղափարները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պերեսը ցանկանում է գլխավոր մարզչի ղեկին տեսնել Անտոնիո Կոնտեին, սակայն, ամենայն հավանականությամբ, իտալացի մասնագետը հաջորդ մրցաշրջանում կաշխատի Լոնդոնի «Չելսիում»: