Երկրի բնակիչները մարտի 8-ի գիշերը երկնքում կարող են Յուպիտերին տեսնել
Յուպիտեր մոլորակը մարտի 8-ի գիշերը մեկ գծի վրա կհայտնվի Երկրի և Արեգակի հետ ու տեսանելի կլինի անզեն աչքով: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն: Յուպիտերը Արեգակի շուրջն է պտտվում 12 տարում և յուրաքանչյուր 13 ամիսը մեկ անգամ դիտվում է նման երևույթ:
Հենց մարտի 8-ին է հնարավոր հստակ տեսնել Յուպիտերը, սակայն մինչ այդ, նաև մարտի 8-ից հետո հնարավոր կլինի գազային մոլորակին դարձյալ տեսնել երկնակամարում:
Սիրողական աստղագետները կարող են գազային մոլորակի արբանյակների ևս տեսնել:
Նշենք, որ մինչև այժմ հայտնի է Յուպիտերի 60 արբանյակ, հիմնականում փոքր չափսերի, իսկ 4 արբանյակները շատ խոշոր են: Երկու անգամ գերազանցում են Մերկուրի մոլորակը: