Բագրատ Սրբազանի հետ մտերիմ ենք եղել, բայց վերջերս այդ հարաբերությունները սառել են․ ՔՊ-ական Վահե Ղալումյանի կարծիքով շարժումը մարում է
Տավուշեցի ՔՊ-ական Վահե Ղալումյանը ծիծաղելի է համարում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտարարելու գործընթացը։
«Իմպիչմենթի օրակարգ չկա, գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականը վստահեցրեց՝ թիմում անհանգստություն բացարձակ չկա։
«Գործընթաց էլ չկա, տեսնում եմ, որ շարժումը մարում է»,- ասաց Ղալումյանը։
Նա ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ է խմել, հաց էլ է կերել։
«Մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս այդ հարաբերությունները սառել են»,- նշեց ՔՊ-ականը։