«Վարչապետի թեկնածուի քննարկում դեռ չի եղել». Բագրատ սրբազանը շրջում է ստեղծագործական միություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն առավոտյան արդեն եղել է Նկարիչների միությունում, հանդիպել միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ: Հանդիպման մանրամասների մասին նա լրագրողներին ոչինչ չի ասել:
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը Նկարիչների միությունից հետո ուղեւորվում է դեպի Գրողների միություն, լինելու է նաև Գիտությունների ազգային ակադեմիայում։
Պատասխանելով լրագողների հարցին` Բագրատ սրբազանն ասաց, որ վարչապետի թեկնածուի քննարկում դեռ չի եղել, առաջիկա օրերին կհանդիպեն, կքննարկեն: