Երևանում բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 134-ի
Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 134 քաղաքացու։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նշվեց, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):