Շատ ոստիկանների համար հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը. Զաքարյան
«Հարձակում հայրենատեր քաղաքացու վրա» կոդային անվանումը կրող ոստիկանական օպերացիայի իրագործումը գնալով ավելի ու ավելի է բարդանում: Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
«Թուրքական կապիտուլյանտներն արդեն հասկացել են, որ շատ ոստիկանների համար հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը կամ սուտ խոստումները: Այնպես որ, դավաճանները ոստիկանության թիկունքում երկար թաքնվել չեն կարողանալու»,- նշել է նա: