ԱՄՆ-ը ոչնչացնում է հութիների անօդաչու թռչող սարքերը
ԱՄՆ ուժերը Ադենի ծոցի օդային տարածքում ոչնչացրել են հութի ապստամբներին պատկանող անօդաչու թռչող սարքը։
Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքն ուղղակի սպառնալիք էր ԱՄՆ ռազմանավերի, նրանց դաշնակիցների և առևտրային նավերի համար։
Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման համատեքստում հութիները հայտարարել են Կարմիր ծովի ջրերում և Բաբ ալ-Մանդեբի նեղուցում Իսրայելի հետ կապված նավերի վրա հարձակվելու մտադրության մասին՝ մինչև ռազմական գործողությունների դադարեցումը։