Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է հրետանային զենքի հիմնական տեսակների արտադրության ձեռնարկություն, որտեղ ուսումնասիրել է նմուշները և առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերել նոր դիպուկահար հրացանի նկատմամբ:
Այս մասին հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր փոքր զենքերը, այդ թվում՝ դիպուկահար հրացանը և անձամբ ծանոթացել դրանց բնութագրերին։