ՀԱՄԱՍ-ը գաղտնի փաստաթուղթ է հանձնել Թուրքիային
Թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալինը Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ:
Այս մասին հայտնում է ՀԱՄԱՍ-ի հեռագրային ալիքը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռաֆահում իսրայելական բանակի գործողությունը։
Հանիյեն Կալինին տվել է հատուկ փաստաթուղթ, որում կան տվյալներ Իսրայելի բանտերում պաղեստինցի բանտարկյալների խոշտանգումների մասին: