Վրաստանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ ինչի դեմ պայքարի էին դուրս եկել վրացիները
Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը:
Այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Եկատերինա Խերխեուլիձեն։
«Հանձնաժողովի նիստը սկսվեց ժամը 9:00-ին և ավարտվեց ուղիղ երկու րոպե անց: Մեզ՝ ընդդիմադիրներիս, սահմանափակեցին մուտքը։ Իրավաբանական կոմիտեն փաստաթուղթը ստորագրել է երկու րոպեում»,- ճեպազրույցում ասել է Խերխեուլիձեն։
Նախորդ գիշեր ցուցարարները հավաքվել ու գիշերել են Ռուսթավելի պողոտայում՝ դժգոհությամբ դիմավորելու երկուշաբթի առավոտյան խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին ժամանած պատգամավորներին։ Հատուկ ջոկատայիններին հաջողվել է հետ մղել ցուցարարներին և թույլ տվել խորհրդարանականներին մտնել օրենսդիր շենք։