Ցուցարարներին հեռացնելու համար Վրաստանի խորհրդարան են ժամանել հատուկ ջոկատայիններ
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շրջակայքում հայտնվել են հատուկ նշանակության ջոկատներ և հատուկ տեխնիկա՝ դուրս մղելու ցուցարարներին, որոնք ամբողջ գիշեր կանգնած էին օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցի ժամանակ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ռուսթավելիի հրապարակում գտնվող խորհրդարանի մոտ կա հատուկ տեխնիկա, մասնավորապես՝ ջրցան մեքենաներ և իրավապահների լրացուցիչ խմբեր։
Օրինագծի դեմ հերթական բողոքի ակցիան պողոտայում տեղի ունեցավ ողջ գիշեր։ Երկուշաբթի առավոտյան խորհրդարանը պետք է անցկացնի իրավական հանձնաժողովի նիստ՝ օրինագիծը երրորդ ընթերցմամբ քննարկելու համար: