Հրաձգություն ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ալաբամա նահանգի Սթոքթոն քաղաքում մարդաշատ փողոցում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 15-ը:
Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։
Տոնախմբությունը, որին մասնակցել է մոտ հազար մարդ, ուղեկցվել է փոխհրաձգությամբ, որի մասնակիցներից առնվազն մեկը կրակ է բացել ամբոխի վրա։
«Միջադեպի հետևանքով տուժել է ընդհանուր առմամբ 18 մարդ: Ցավոք, նրանցից երեքը մահացել են ստացած վնասվածքներից»,- նշել է քաղաքի ոստիկանությունը: