Սերգեյ Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության քարտուղար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարար:
Այս մասին հայտնում է Դաշնության խորհրդի Telegram-յան ալիքը։
«Դաշնային խորհուրդն ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած թեկնածուներին մի շարք դաշնային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների պաշտոնների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Իր հերթին նախագահն Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել Սերգեյ Շոյգուին, ով զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ Մեկ այլ հրամանագրով Պուտինը Նիկոլայ Պատրուշևին ազատել է այդ պաշտոնից։