Բելգորոդում հրթիռակոծվել է բնակելի շենք. կա 13 զոհ և 20 վիրավոր
Ռուսական Բելգորոդի փողոցներից մեկում արկը հարվածել է բնակելի շենքին, փլուզվել է մի ամբողջ շքամուտք:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Բնակելի շենքի տանիքը փլուզվել է, փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում:
Նշվում է, որ այս պահի դրությամբ հայտնաբերվել է 13 դի: Մոտ 20 մարդ վիրավորվել է: