Աշխատանքային տրամադրություն ունեմ. Կարեն Ճշմարիտյան
«Աշխատանքային տրամադրություն ունեմ», -այսօր լրագրողների հետ զրույցում ասա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Արդեն իսկ հայտնի է, որ Ճշմարիտյանը հեռացող նախարարների թվում է և նրա պաշտոնը զբաղեցնելու է դաշնակցական Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի վերաբերյալ հարցեր չհնչեցին, չնայած այն հանգամանքին, որ հուշագիրը ստորագրվելու է առաջիկա ժամերին: