Ռուս զինվորականները Խարկովի մարզում հինգ բնակավայր են ազատագրել
Ռուս զինվորականներն ազատագրել են Խարկովի մարզի Բորիսովկա, Օգուրցովո, Պլետենևկա, Պիլնայա և Ստրելեչյա բնակավայրերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հյուսիսի ուժերի խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Բորիսովկա, Օգուրցովո, Պլետենևկա, Պիլնայա և Ստրելեչյա բնակավայրերը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, խումբը ջախջախել է ուկրաինական չորս բրիգադի կենդանի ուժն ու տեխնիկան և սահմանապահների ջոկատը Վոլչանսկի, Վեսելիի, Գլուբոկոեի, Նեսկուչնիի և Կրասնիի շրջաններում։