Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել (տեսանյութ)
Երևանում այսօր անհնազանդության ակցիա իրականացնող երիտասարդը մարմնական վնասցածք է ստացել ոստիկանների բիրտ ուժի իրառման արդյունքում։
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է, որ արցախցի 23-ամյա երիտասարդը ձեռքի վնասվածք է ստացել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելու ընթացքում՝ ոստիկանների բերման ենթարկելու հետևանքով։
««Իզմիրլյան» ԲԿ- ում եմ հիմա։ Շտապեցի նկարահանել արցախցի բերման ենթարկված Արմեն Բաղդասարյանին, որին ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել, իսկ հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել, սա մասնագետի գնահատականն է։ Այս պահին մշակում և վիրակապում են 23- ամյա երիտասարդին»,-գրել է Բադոյանը։