Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք, այդպիսի ուժի կիրառումը սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից. Մելիքյան
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։
Այդպիսի ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում»: