«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր պետք է դիմավորեին Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանություն
«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում է «Ազգային ճակատը»:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը:
Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները: