Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար

ՀՀ իշխանության ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակի հայտարարությունը․

 «Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանը, բովանդակ հայ ժողովուրդը կրկին յայտնւել է աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին, նրան հարւածում են դրսից՝ նրա արտաքին թշնամիները, նրան ջլատում են ներսից՝ օտարների կարգին լծւած եւ Հայաստանի իշխանութեան աթոռներին բազմած ապիկար իշխանաւորները:

Արցախը կործանելուց եւ հայաթափելուց յետոյ, այժմ սկսւել է Հայաստանի Հանրապետութիւնը բզկտելու ընթացքը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իբր «օրինական ու իրաւական» սահմաններ գծելու բանակցութիւններ են տեղի ունենում՝ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան տառին ու ոգուն, միջազգային բոլոր օրէնքներին եւ հիմունքներին հակասող եղանակով, Ադրբեջանի եւ Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումների եւ ուժի սպառնալիքների ներքոյ, ինչին համաձայնւել են ՀՀ գործող իշխանութիւնները. նրանք անտեսելով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ անվտանգութեան բոլոր նախադրեալներն ու հիմունքները, մեր ազգաբնակչութեան կենսական պահանջներն ու ազգային-պետական շահերը, ցաւօք որոշել են գնալ մինչեւ վերջ նահանջելու պարտւողական քաղաքականութեամբ ու գործողութիւններով, խորտակել մեր ժողովրդի դիմադրութեան բոլոր սիւները, Սահմանադրութիւնը, պետական համակարգը, բանակը, դիւանագիտութիւնը:

Հայաստանի իշխանութիւնները առաջնահերթ են դասել իրենց անձնական ու նեղխմբակային շահերն ու օտար՝ մեծապետական ուժերի աշխարհաքաղաքական նպատակներն ու նրանց միջոցով ուղղակիօրէն ֆինանսաւորւող ծրագրերը, որոնք խոստանում են կեղծ խաղաղութիւն, առանց որեւէ անվտանգային միջազգային երաշխիքի, որի մասին խոստովանում են հէնց իրենք:

Այս ստոր քաղաքականութեան իրական գինը վճարում է հայ ժողովուրդը՝ կանգնած պետականութեան կորստի սպառնալիքի, հայրենի տնից տարագրւելու ու կրկին ցեղասպանութեան ենթարկւելու ողբերգական հեռանկարի առջեւ:

Ի տես այս ցաւալի հեռանկարի մեր ժողովուրդը փորձում է ելք գտնել՝ կասեցնելու այս կործանարար ընթացքը: Այս անգամ իր որոշիչ խօսքն է բարձրաձայնել Հայոց Առաքելական Եկեղեցին, իր նւիրեալ սպասաւորների միջոցով եւ արթուն կեցւածքով, որի շուրջ համախմբումի աննախընթաց օղակ է ձեւաւորւել: Մեր եկեղեցու շուրջ երկուհազարամեայ ճանապարհը ազգային եւ հոգեւոր ծառայութիւն է, մեր ինքնութեան անբաժանելի մասը:

Ականջալուր հայրենի Տաւուշից սկիզբ առած, Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում ծաւալւող եւ դէպի հայութեան մայրաքաղաք Երեւան ուղեւորւող ժողովրդային շարժման խորհրդին, մեր զօրակցութիւնն ու աջակցութիւնն ենք յայտնում Հայաստանի ինքնիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգ սահմանների պահպանման պայքարին, որը Տաւուշի թեմի առաջնորդ եւ շարժումն առաջնորդող Բագրատ արք. Գալստանեանի միջոցով իրաւմամբ բնութագրւել է՝ երթ ճշմարտութեան եւ հասարակական լայն հաշտութեան համար՝ Յանուն Հայրենիքի եւ պատւի»: