Ռուբիկ Հակոբյանը չի վերադառնա ՀՅԴ. (տեսանյութ)
«Իրավիճակի հարմայականն է, որպեսզի պետության ներսում կարողանա ամբողջ քաղաքական սպեկտորի ռեսուրսը հավաքվի»,-newspress.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա` ՀՀԿ-ի և ՀՅԴ համագործակցությունըպաշտոնների կռվի համար չէ, բայց կադրային հարցեր բարձացնելը օրինաչափ է:
Դաշնակցության համար այս համագործակցությունը ինչ կարժենա` հաշվի առնելով այն, որ հասարակության լայն հատվածը չի վստահում ՀՀԿ-ին և արդեն իսկ մամուլում շրջանառվում է, որ Դաշնակցության արտերկրի և մարզային կառույցները դեմ են համագործակցությանը և խնդիրներ են առաջացել հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես կողքից գնահատականները անլուրջ եմ ընդունում, մի տեսակ կա, որը հիմնավորապես չի ընդունում Դաշնակցությանը, ինչ էլ անի` չի ընդունի և շահարկում է»:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ կարևոր է այն, թե հետագայում կարող են մարտահրավերներին դիմակայել և գործնականում ապացուցել, որ համագործակցությունը արդյունավետ է:
Հարցին, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ գուցե վերադառնա ՀՅԴ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց` ոչ. «Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Դաշնակցությունը նախ և առաջ գաղափարախոսություն է, արժեքային համակարգ, իսկ կազմակերպչական կառույցը արդյունք-հետևանք է այդ գաղափարախոսության, կարող են մարդիկ այդ կառույցում չլինել, կամ ինչ-որ ժամանակ եղած լինել, բայց մնում են իրենց գաղափարախոսությանը, որդեգրած արժեքային համակարգին հավատարիմ, այս ընթացքում ես երբեք չեմ հեռացել իմ քաղաքական արժեհամակարգից»:
Մանրամասները` տեսանյութում