Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,- այսօր երթի ժամանակ լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ իրեն շարժման վարչապետի թեկնածու դիտարկելուն։
Նա հայտնեց որ շարժման ընթացքում կորոշվի, թե ով կլինի վարչապետի թեկնածուն:
«Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, ես այդ ճանապարհին եմ հավատում, ամբողջ կյանքս այդպես է եղել»,- ասաց Սրբազանը։