ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը մերժել է Գազայում հրադադարի առաջարկը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը մերժել է Գազայի հատվածում հրադադարի մասին միջնորդների առաջարկը։
Եգիպտական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել են, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները երկօրյա բանակցություններից հետո լքել են Կահիրեը։
«Համասի պատվիրակությունը մեկնել է Դոհա: Իսրայելը մերժել է միջնորդների կողմից ներկայացված առաջարկը և առարկություններ է ներկայացրել դրա դեմ մի քանի հիմնական կետերի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Agence France-Presse-ը: