Ակտիվիստ Վարդգես Գասպարին հոգեբուժարանում է
Դատարանի որոշմամբ ակտիվիստ Վարդգես Գասպարին տեղափոխվել է «Նորք» հոգեբուժարան՝ դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար: Այդ մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց Արդարատադության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Գասպարին կալանավորվել էր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Նա մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։