Բլինկենը Կոնգրեսին զեկույց կներկայացնի Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ուրբաթ օրը Կոնգրեսին քննադատական զեկույց կներկայացնի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Axios-ը վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պետքարտուղարությունն ուսումնասիրում է Իսրայելի և տարբեր զինված հակամարտությունների մեջ ներգրավված վեց այլ երկրների կողմից զենքի կիրառումը։ Եթե պարզվի, որ երկիրը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքը կամ միջամտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող մարդասիրական օգնության առաքմանը, դա կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմական օգնության կասեցմանը: