Լիտվան թույլատրել է իր զինվորներին Ուկրաինայում վարժանքներ անցկացնել
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը թույլատրել է լիտվացի զինվորականներին մեկնել Ուկրաինա և ուկրաինացի զինվորների հետ ռազմական վարժանքներ անցկացնել:
Նրա խոսքերը մեջբերում է Guardian-ը։
«Մեր զորքերը ուկրաինացիներին վարժեցրել են Ուկրաինայում պատերազմից առաջ, և մենք դա անում ենք երկար տարիներ»,- ասել է Լանդսբերգիսը:
Լիտվայի արտգործնախարարը նշել է, որ զինվորականների ուղարկումը կարող է լինել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնության իրականացման առաջին քայլը։
Բացի այդ, նրա կարծիքով, Ուկրաինայի Զինված ուժերի զինվորներին իրենց երկրի տարածքում վարժեցնելն ավելի գործնական կլիներ, քան ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։