Աշոտյանը ցավ ունի, բայց Մկրտչյանի հետ կապ չունի. (տեսանյութ)
«Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում, բայց ոչ ձեր, ոչ էլ Լևոն Մկրտչյանի հետ կապ չունի», ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Լրագրողները Աշոտյանից հետաքրքրվեցին, թե որտեղ է լինելու Աշոտյանի նոր աշխատավայրը, նախարարը նշեց, թե դեռեւս պետք է սպասել:
Արդյոք Աշոտյանին «զոհաբերեցին» ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության համար, ԿԳ նախարարն արձագանքեց. «Ես մի քիչ ազատ կլինեմ երեւի առաջիկա օրերին, եւ ձեր լրագրողական ֆանտազիայի վերջին զարգացումներին կծանոթանամ: Երբեմն տպավորություն եմ ունենում, որ մենք Հարի Փոթերի պոտենցիալ հեղինակների ենք կորցնում լրագրության մեջ»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ Լեւոն Մկրտչյանին ճանաչում է, եւ կարծում է, որ նա լավ մասնագետ է: Արմեն Աշոտյանն ասում է, թե ինքը մեկ անգամ է պաշտոնավարել, բայց յոթ տարի, իսկ ահա Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարումը` խորհուրդ է տալիս հաշվել լրագրողներին:
Մանրամասները` տեսանյութում