Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Եթե գերնպատակը Նիկոլի ու ՔՊ-ների հեռացումն է, սրանից լավ շանս չի լինելու․ Լևս Դավթյան

«Հրապարակ» թերթը գրում է․

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն Կոտայքի մարզում է: Բագրատ սրբազանը հայտարարել է, որ շարժումը մայիսի 9-ին, ժամը 16-ին կլինի Հանրապետության հրապարակում: Շարժմանն են միացել տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպություններ, հայտնի մարդիկ, նաեւ` դերասաններ, մշակույթի գործիչներ. Նազենի Հովհաննիսյան, Լևս Դավթյան, Մհեր Մկրտչյան, Անահիտ Կիրակոսյան, Արսեն Գրիգորյան, Անի Ղազարյան, Ալլա Լեւոնյան և այլք:

«Հրապարակը» զրուցել է «Իշխանություն» ֆիլմում Նիկոլ Փաշինյանի կերպարը մարմնավորած դերասան Լևս Դավթյանի հետ:

- Լևս, ի՞նչ եք կարծում` ի՞նչ ընթացք կստանա շարժումը: Երեկ տեղեկացանք, որ Դուք էլ եք քայլերթին միացել:

- Լավատեսորեն եմ տրամադրված: Բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում էին տեսնել մի մարդու, ով քաղաքական ուժերի հետ ոչ մի կապ չունի և ով կառաջնորդեր նման շարժում, ապա այսօր եկել է այդ մարդը, ոչ ավել, ոչ պակաս` Բագրատ սրբազանն է: Էլ ի՞նչ խնդիր կա, ի՞նչ ամբիցիաներ ունեն մարդիկ, պետք է որ քաղաքական շահերի ամբիցիաներ չլինեն այսօր, այսինքն` եթե բոլորիս գերնպատակը Նիկոլի ու ՔՊ-ների հեռացումն է, ապա սրանից լավ շանս չի լինելու: Պետք է բոլորովս կպնենք այս գործին և մեկ շաբաթում հեռացնենք սրանց:

- Այս շարժումն ինչո՞վ է, ըստ Ձեզ, տարբերվում նախորդ շարժումներից, ի՞նչ կարևորություն ունի այն:

- Բանը հասել է նրան, որ ոչ մեկի մոտ պայքարը չստացվեց, ու եկեղեցին է արդեն իր վրա վերցրել այդ գործը: Եկել է եկեղեցու զանգերի ժամը: Բոլոր միջոցները փորձեցինք, չստացվեց, կամ ոմանք չուզեցին, որ ստացվի, բայց եկեղեցին մեր հավատքն է, եթե եկեղեցու հետևից էլ չգնանք, էլ ո՞ւմ հետևից գնանք: Ինձ թվում է` շատերը դուրս կգան պայքարի:

- Եթե այսօրվա պայքարը համեմատենք 2018-ի պայքարի հետ....

- Բացարձակապես համեմատելու չեն, ու հետո` սրբազանն էլ է ասել, որ իրենից կուռք չստեղծեն, իր նկարներով մայկաներ չկարեն, չվաճառեն, որովհետև այս պայքարը մարդկանց հիմարեցնելու, մոլորեցնելու մասին չէ, հակառակը` սթափեցնելու պայքար է:

- Բագրատ սրբազանն իր տեսակով Նիկոլ Փաշինյանի հակապատկերն է: Նիկոլ Փաշինյանը հանրությանը պառակտեց, չարացրեց, հանեց իրար դեմ: Ժամանակին ՀՀԿ-ականների դագաղներն էին պտտեցնում քաղաքում, եւ հիմա ասում է` ժողովրդի կամքով է եկել իշխանության, մոռացել են այդ տեռորի մթնոլորտը: Եվ լավ կյանքի ու փոփոխությունների ակնկալիք ունեցող մարդկանց, այսպես ասած, իրենցով արեցին: Բագրատ սրբազանին մարդիկ այդպես կվստահե՞ն:

- Այո: Ավելի շատ: Նայեք Բագրատ սրբազանի կենսագրությունը, կրթությունը ու նայեք Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը` կեղծիք, չարիք, ատելություն ու լուտանք: Ոչ մի լավ բան, միայն բանսարկություն: Անգամ ամոթ կլիներ նրանց կենսագրություններն իրար կողքի դնելը: Ես երեկ էլ եմ միացել քայլերթին, այսօր էլ եմ գնալու, վաղն էլ կլինեմ Հանրապետության հրապարակում»։